Առնի Թորարինսոն «Հանցանք. Մի սիրո պատմություն»

Մտահոգվելով ժամանակակից գիտության զարգացման որոշ հետևանքներով, որոնք կարող են սպառնալ մարդկությանը, հեղինակն այս վեպում գրել է մի երևույթի մասին, որը հատկապես կարևոր է փոքր ազգերի համար: Վեպը խիստ տարբերվում է հայտնի իսլանդացի գրողի մյուս գործերից: Առնի Թորարինսոնը բազմաթիվ քրեավեպերի հեղինակ է , որոնց մեծ մասը նկարահանվել և թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն:

Համալսարանում հանդիպելով՝  աղջիկն ու տղան առաջին իսկ հայացքից սիրահարվեցին միմյանց: Դա մի անդիմադրելի ձգողություն էր: Նրանք ընտանիք ստեղծեցին, դուստր ունեցան՝  հավատով նայելով ապագային: Բայց ճակատագիրը ծուղակ էր սարքել նրանց համար: Սոսկալի գաղտնիքը, որ բացահայտվեց ավելի ուշ, առմիշտ կործանեց նրանց երջանկությունը, ընտանիքը, կյանքը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։