Շնորհավոր Մարտի 8
Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դստրեր, գրադարանային ոլորտի նվիրյալ և հմայիչ կանայք,Սյունիքի մարզային գրադարանի աշխատակազմը մեծագույն սիրով շնորհավորում է գարնանաբույր այս գեղեցիկ տոնի առթիվ: Այս գեղեցիկ տոնը աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով, քանի որ այն նվիրված է հենց ՁԵԶ։ Թող ոչինչ չդառնա ձեր արցունքների պատճառը, թող ձեր բոլոր առավոտները լցված լինեն միայն լավ լուրերով, իսկ գիշերները՝ հանգիստ ու խաղաղ։ Պատահական չէ, որ գարունը սկսվում է այս գեղեցիկ տոնով: Ձեր՝ հայրենի օջախի անձնուրաց պահապանի ջանքերի շնորհիվ է, որ հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները և իրականություն դառնում երազանքները: Միշտ լինեք սիրող,սիրված և գնահատված: Թող հաջողությունը, երջանկությունն ու հաճելի անակնկալները դառնան ձեր կյանքի հավերժ ուղեկիցները։