Հովհաննես Թումանյան-152 Գիրք նվիրելու օր

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում  «Թումանյանի իմ հերոսը» խորագրի ներքո տեղի ունեցավ բաց դասղեկի ժամ`Կապանի թիվ 1 հիմն. դպրոցի 5-րդ «Բ» դասարանի դասղեկ Սոնա Բաղդասարյանի նախաձեռնությամբ՝ նշելու Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 152-ամյակը և արդեն իսկ ավանդույթ դարձած՝ գիրք նվիրելու գեղեցիկ իրադարձությունը: Խոսվեց Մեծն Թումանյանի գործունեության մասին, ասմունքեցին, երգեցին, ներկայացրին, որ բանաստեղծությունների մեծ մասը վեր են ածվել երգերի, հեքիաթների մեծ մասը՝ մուլտֆիլմերի: Առանձնահատուկ ուշադրության արժանացան Թումանյանի այն կերպարները, որոնք նախընտրելի էին երեխաների համար: Նրանք ներկայացրին Թումանյանի իրենց հերոսին և մեկնաբանեցին, թե ինչու՞ հենց այդ կերպարները: Միջոցառման վերջում միմյանց գրքեր նվիրեցին՝ պահպանելով օրվա խորհուրդը: Գրադարանավարները ողջունեցին երեխաների այցը գրադարան և նրանց գրքեր նվիրեցին:

Շնորհակալություն դասղեկ Սոնա Բաղդասարյանին նման սերունդ կրթելու և դաստիարակելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով