Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը»

«Սիրելու արվեստը» գիրքը միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները:
Մարդկանց մեծ մասը չի կարողանում սիրել այն մակարդակի վրա, որն առավել կարեւորում է հեղինակը՝ Ֆրոմը. այն է` սեր, որ կազմված է հասունությունից, ինքնաճանաչողությունից եւ քաջությունից: Ինչպես ամեն արվեստ, սերն էլ պահանջում է հմտացում եւ կենտրոնացում, ինչպես նաեւ գիտելիք եւ ըմբռնում:
​Իր «Սիրելու արվեստը» դասական գործում հայտնի հոգեվերլուծաբան եւ սոցիալական փիլիսոփա Էրիխ Ֆրոմը բացահայտում է սերը իր բոլոր կողմերով. ոչ միայն ռոմանտիկ սեր, որում արմատավորվել են կեղծ հայեցակարգեր եւ վեհ սպասումներ, այլ նաեւ եղբայրական սեր, էրոտիկ սեր, սեր սեփական անձի հանդեպ, սեր Աստծո հանդեպ և ծնողական սեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։