Հայոց բանակի օր
Հայոց բանակի կազմավորման 34–րդ տարեդարձը ՍՄԳ–ի մանկական բաժնում տոնելու էին եկել Կապանի թիվ 9 ՆՈւՀ–ի ավագ խմբի սաները։ «Շուտ մեծանամ՝ զինվոր դառնամ» խորագրի ներքո երեխաները հանդես եկան գրական–երաժշտական ելույթներով, ասացվածքներով, կիսվեցին բանակի մասին իրենց տեղեկություններով ու գիտելիքներով։ Օրվա խորհուրդը ևս մեկ առիթ էր կրկին հիշելու բոլոր ժամանակների այն հերոսներին ու ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը։ Իսկ հայրենասիրությունը, անշուշտ, երեխաների մեջ պետք է սերմանվի հենց մանկապարտեզից։
Տոնական միջոցառումն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում, համեմված սաների հայրենասիրությամբ ու հպարտությամբ ոգեշնչված ելույթներով։




