Ամառային դպրոց 2025
Երկու ամիս շարունակ Սյունիքի մարզային գրադարանը լցված էր մանկական ծիծաղով ու անսպառ ուրախությամբ։ Մեր ամառային դպրոցի դռները փակվեցին՝ թողնելով գեղեցիկ հիշողություններ և ջերմ զգացումներ։ Ավարտական միջոցառումը դարձավ իսկական տոն։ Երեխաների ուրախությունը խառնված էր փոքրիկ տխրության հետ, քանի որ նրանք ավարտում էին իրենց ամառային ճանապարհորդությունը գրադարանում։ Մեր գրադարանավարները ևս հուզմունքով լի հրաժեշտ տվեցին երեխաներին՝ հույսով, որ նրանք շարունակելու են հաճախել գրադարան՝ նոր գրքեր ու նոր տպավորություններ ձեռք բերելու համար։ Մեր գրադարանի դռները միշտ բաց են երեխաների համար՝ թե՛ նոր գրքերի աշխարհը բացահայտելու, թե՛ մեզ հետ կրկին շփվելու համար։









