Գրադարանավարի օր «Լավագույն մարզային գրադարան 2022»
Գրադարանավարի օրվա առթիվ Սյունիքի մարզային գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից «Լավագույն մարզային գրադարան» անվանակարգում արժանացել է պատվոգրի։ Պատվոգրով պարգևատրվել է նաև մարզային գրադարանի Համալրման և մշակման բաժնի գլխավոր գրադարանավար Ծովիկ Հակոբյանը, իսկ շնորհակալագրով՝ Սպասարկման բաժնի1֊ին կարգի գրադարանավար Հասմիկ Թորոսյանը։