Ազգային գրադարանային շաբաթ 2022 Կոնֆերանս «Կանայք Կապանի պատմության մեջ»

«Կանայք Կապանի պատմության մեջ» Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ Ազգային գրադարանային շաբաթի բացումը: Ընտրվել էր փոքր-ինչ անսովոր ու մինչև այժմ չուսումնասիրված թեմա` «Կանայք Կապանի պատմության մեջ»: Ելույթով հանդես եկավ առաջին կարգի գրադարանավար Արմինե Հովհաննիսյանը, ով ներկայացրեց Կապանի երեք անվանի կանանց, ովքեր ոչ միայն հետաքրքիր կենսագրություն են ունեցել, այլև հայտնի են որպես ստեղծագործողներ: Ներկաները սիրով ունկնդրեցին Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի, Աննա Մելիք-Փարսադանյանի և Ալմարա Անտոնյանի մասին պատմությունները: Կապանում տարբեր ժամանակներում կանանց դերակատարությունը ներկայացրեց Գրիշա Սմբատյանը: Բանահավաք և բանաստեղծ Ալմարա Անտոնյանի ստեղծագործություններից արտասանեց գրադարանավար Քրիստինե Վեզիրյանը: Կազմակերպվել էր փոքրիկ ցուցադրություն:Միջոցառման հյուրերն էին Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գևորգյանը, քաղաքագետ, փիլիսոփա Ալեքսանդր Քանանյանը, վաստակավոր դաստիարակ Արշալույս Վեզիրյանը, Ակումբագրադարանային միավորման տնօրեն Գայանե Թադևոսյանը, գրադարանի հավատարիմ բարեկամ Կառլեն Թադևոսյանը, գրադարանավարներ և մանկավարժներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։