Լիլյա Սիգուռդառդոտիռ «Ծուղակ»
21-րդ դարի քրեավեպ
Այս քրեավեպը Հանցավոր Ռեյկյավիկ վեպերի շարքի առաջին վեպն է: Կնոջ մասին է, որն ամուսնուց բաժանվելուց հետո իր և որդու գոյությունը պահպանելու համար ստիպված է թմրանյութ ներկրել երկիր: Բազմաթիվ ուղղություններով սրընթաց զարգացող գործողություններն իրենց բազմազանությամբ շնչահեղձ են անում ընթերցողին. ամուսնու վրեժ, հանցագործ աշխարհի հալածանք, օդակայանում մաքսավորի հետապնդում, տարօրինակ սիրային կապ, դրամատան կառավարիչների խարդախություններ: Հանցավոր Իսլանդիան է՝ հրաբխի ժայթքման ու ազգային արժույթի անկման տարիներին: