Մանե Մարտիրոսյան «Վազող ամպերի հետքերով»
Պատմությունը պուտավոր զգեստով աղջկա կյանքի մի նոր փուլի, վազող ամպերի հետքերով դեռ չիրականացված և նոր երազանքների ետևից սլանալու մասին է։
Հերոսուհին ներկայացնում է ֆրանսիական և հայկական միջավայրերի տարբերությունները, կիսվում է ավանդապաշտ ծնողներին հաղթելու, կին և տղամարդ առողջ փոխհարաբերությունների իր գաղտնիքներով, անձնական դժվարություններով, ձեռքբերումներով, հույզերով ու ապրումներով։
Պատմությունը մեկ անգամ ևս ստիպում է հասկանալ, որ հոգեկան հանգստությունը, ներդաշնակությունն ու սերը վեր են բոլոր հրաշքներից։
Մեջբերումներ գրքից
- Պատահականությունները հայտնվում են մեր կյանքում, որպեսզի մի նոր դաս սերտենք:
- Բողոքելով և ոչինչ չանելով՝ մեր կյանքը հաստատ չի փոխվի, իսկ մտքով և աշխատասիրությամբ գոնե թե հաղթելու հավանականություն կունենանք:
- Հեռավոր ապագայի վերաբերյալ խոսակցությունը ներկայի ժամանակի լիարժեք կորուստ է:
- Բոլոր հաղթանակներն ու պարտությունները սկսվում և ավարտվում են մեր ուղեղում:
- Ամեն մի նոր ձախողում ինձ ավելի մեծ ուժ է տալիս՝ նորովի պայքարելու:
- Ես հավատում էի իմ երջանկությանը, քանի որ ամեն մի որոշմանս մեջ երջանկություն էի փնտրում, այլ ոչ թե փրկություն:
- Կարոտն ունի հոգի ճզմելու կարողություն:
- Հիասթափությունների առաջ կանգնում ենք այն պատճառով, որ դիմացինից ունենում ենք ավելի շատ սպասում, քան նա կարծում է, ավելի շատ ակնկալիք, որի մասին նա նույնիսկ գաղափար չունի:
- Խաղաղությունն է մեր առողջության և երջանկության գաղտնիքներից մեկը:
- Սիրելիի աջակցությունն անգնահատելի է:
- Հոգեկան հանգստությունը, ներդաշնակությունն ու սերը վեր են բոլոր հրաշքներից:
- Հաճելի է, երբ ոչ թե նվիրում են այն ինչ իրենք կցանկանային նվեր ստանալ, այլ այն ինչը հենց քեզ կերջանկացնի:
- Ես հասկացա, որ ծնողի հետ ոչ թե պետք է պայքարել, այլ համագործակցել: Նրան պետք է ցույց տալ, թե երբ ես դու երջանիկ, ու նա աշխարհը շուռ կտա քո երջանկության համար: