Արմեն Ամիրյան «Գեներալի երազը»

«Գեներալի երազը» արտագաղթի մասին է, մարդկանց մասին, ովքեր տարբեր պատճառներով ու տարբեր տարիների հեռացել են իրենց հայրենիքից ու հաստատվել ԱՄՆ-ում:

Սա իմ կյանքի պատմությունն է…
Սա մեր բոլորի կյանքի պատմությունն է…

«Գեներալի երազը» կարդալուց կամ դիտելուց հետո յուրաքանչյուր ոք ասելու է, որ դա հենց իր կյանքի պատմությունն է քանզի այն ճակատագիրը, որ ունեն մեր հերոսները շատ նման է ցանկացած հայի ճակատագրին, շատ նման է մեր ծնողների, պապերի ապրած կյանքի պատմությանը՝ ցեղասպանություն, գաղթականություն, խորհրդային պետություն, աքսոր, ներգաղթ, ազգային ինքնորոշման շարժում, Արցախյան ազատամարտ, արտագաղթ… Ես փորձել եմ իրական հերոսների կյանքի պատմություններն ընդհանրացնել այնպես, որ յուրաքանչյուր մարդ կարդալիս կամ դիտելիս անպայման գտնի իր կյանքից մի դրվագ։ Արմեն Ամիրյան

ԱՄՆ զինված ուժերի գեներալ, բժիշկ Կարպիս Դրամփյանի կյանքում գլխապտույտ իրադարձություններ են տեղի ունենում: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հարցաքննում է ընտանիքի անդամներին ու հետաքննում գեներալի անցած ճանապարհը, հատկապես Արցախյան ազատամարտի տարինները, որոնք վճռորոշ են եղել գեներալի համար թե՛ անձնական, թե՛ հանրային կյանքում:

Սիրելի՛ ընթերցող, այս գիրքը յուրահատուկ է նրանով, որ գրքում տեղադրված նկարներն ունեն QR կոդ, որի օգնությամբ կարող եք նաև դիտել ներկայացման համար բեմադրված տեսարանները։ Անհրաժեշտ է ընդամենը հեռախոսի տեսախցիկը պահել QR կոդի վրա և դիտել տվյալ տեսարանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։