Ազգային գրադարանային շաբաթ -2022 «Մոլորակը իմ տունն է»
Երկիր մոլորակի համաշխարհային օրվան նվիրված մանկական բաժնում կայացավ կլոր սեղան ձևաչափով հանդիպում թիվ 7 հիմն. դպրոցի 8-րդ «գ» դասարանի աշակերտների հետ (դասղեկ` Նելլի Զաքարյան ): Միջոցառումը կրում էր «Մոլորակը իմ տունն է» խորագիրը։ Խոսվեց այն գիտակցության մասին , որ մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, կարիք ունի պահպանության և հոգատարության ։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցորեն օգտագործի մեր մոլորակի բնության բարիքները: Բանախոսներ Ն. Զաքարյանն ու Ա. Թումանյանը երեխաներին կոչ արեցին իրենց զգալ մոլորակի լիիրավ անդամ և ջանքեր գործադրել խաղաղության ու գեղեցկության պահպանման համար։ Հյուրերը ծանոթացան նոր ձեռք բերված գրականությանը, դարձան բաժնի ընթերցողներ։ Միջոցառումը անցավ ջերմ ու բարի մթնոլորտում։