Չարենցի սերերն ու հրապույրները…

Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Անուններ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թե ստեղծագործական աշխարհում: Չարենցի գլխավոր սերերը չորսն են` հիշատակված տարբեր կամ երբեմն առանձին բանաստեղծությունների մեջ: Այս բոլոր սերերը միատեղ կերևան ինքնակենսագրական բնույթի Չարենց-Նամե պոեմին մեջ:

Առաջին սեր՝ Աստղիկ Ղոնդախչյան

Չարենցի և Աստղիկ Ղոնդախչյանի առաջին հանդիպումն ու բանաստեղծի նվիրած վարդի չորացած թերթիկները

Հետաքրքիր  են Չարենցի և իր կյանքում եղած կանանց մասին պատմությունները։ Բավական է կարդալ մեծ բանաստեղծի գործերն ու հասկանալի է դառնում, թե որքան սերեր է ունեցել մեծ կարսեցին։ Չարենցի առաջին սերը եղել է Աստղիկ Ղոնդախչյանը, ում էլ բանաստեղծը նվիրել է իր առաջին բանաստեղծական գիրքը` «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ 1913 թվականին Կարսում լույս տեսած այս գրքում Չարենցը ներկայացնում է իր սերն ուղղված Աստղիկին։ «Եղիշե Չարենցին ծանոթացել եմ տասներեք տարեկան հասակիս, Կարս, Հովսեփ հորեղբորս տանը։ Հորեղբորս տղաների ընկերն էր։ Արտավազդի հետ սովորում էր ռեալական դպրոցում։ Դրանից հետո սկսեց հետևել ինձ։ Ամեն տեղ դեմս էր ելնում։ Խորքում ամաչկոտ էր։ Ես էլ սիրուն աղջիկ էի, երևի վառվռուն, շեն, չարաճճի։ Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն։ Հորեղբորս տղան հայտնում էր ներկայությանս մասին, և Եղիշը անմիջապես գալիս էր։ Երբեմն կարդում էր նոր գրած բանաստեղծություններ, ես հմայվում էի։

Չարենցին հանդիպել եմ միայն Կարսում։ Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ ձեռքին մի վարդ։ Վարդը նվիրեց ինձ։

  • Ես այդ վարդը կը չորացնեմ…
  • Վա՛հ, ինչո՞ւ վարդն չորացնես,- խոսքս կտրեց նա։
  • Որ պահեմ,- շարունակեցի ես։ …… «Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»։

Հիմա շատ բարդ է իմանալ, կա՞ն արդյոք այդ վարդի չորացրած թերթիկները, թե՞ ոչ։ Այդ թերթիկները Չարենցի սիրո լուռ վկաներն էին, երբեմնի հզոր ու հայաշատ Կարսի վարդերը։ Սակայն դրանից զատ Չարենցը Աստղիկին ձոնած իր գրքով արդեն իսկ հավիտենական դրոշմ է սահմանել և դրանով իսկ պատմության մեջ թողել իրենց երկուսի անունները։ Հետագայում Չարենցն ունենում է բազմաթիվ սերեր, սակայն սա բացառիկ է նրանով, որ հենց այս յուրահատուկ հարաբերությունը դարձավ բանաստեղծի գրական առաջին այցեքարտերից մեկը։ Չէ՞ որ Չարենցն իր առաջին գիրքը նվիրեց Աստղիկ Ղոնդախչյանին։ Եվ մինչ օրս ամեն ընթերցող բացելով Չարենցի գիրքը՝ կարդում է` Աստղիկ Ղոնդախչյանին։

Չարենց և Կարինե Քոթանջյան

Ո՞վ էր Կարինե Քոթանջյանը: Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք ,իսկ Կարինեն մնում էր Մոսկվայում:


Լյուսի Թառայան. Չարենցի մուսան

Նա այնտեղ է ՝Լյուսի Թառայան. Վարդերում, արևում Շիրազի,Նաիրյան դաշտերի վրա,Սկյության դաշտերում անծիր..Ես երբեք քեզ չեմ մոռանա Թառայան…. Եղ. Չարենց

Գրողի «Չարենց-նամե»-ում հոլովվող երրորդ սերը Լյուսի Թառայանն էր, որին նա ծանոթացել էր 1919թ. դեկտեմբերի սկզբին: Օրիորդ Թառայանը Թբիլիսիի Գայանյան դպրոցի շրջանավարտներից էր, եկել էր Կարս՝ թուրքերից ազատագրված վայրերում աշխատելու: Նա աշխատում էր որպես մեքենագրուհի, միաժամանակ մասնակցում սիրողական ներկայացումներին: Օրինակ, խաղացել էր Սուսանի դերը Շիրվանզադեի «Նամուս» դրամայում:
Լյուսի Թառայանին Չարենցը սեր է խոստովանել՝ նրան կոչելով իր մուսան, սակայն օրիորդը մերժել էր նրան, քանի որ նշանված էր հեղափոխական Կարո Գարագաշի հետ: Հետագայում Թառանյանը չի ամուսնացել:

Չորրորդ և մեծագույն սերը` Արփիկը

Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Ամբողջ կյանքի ընթացքում Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատուրյանին: Արփենիկը 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը և մեկ տարի անց նրանք ամուսնանում են և իրար հետ մեկնում Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։  Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:  Մեծ է եղել Չարենցի զգացմունքն Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը մշտապես ներշնչանքի աղբյուր է եղել բանաստեղծի համար։ Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգևոր նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Սակայն երկար չի տևել նրանց երջանկությունը: Չարենցը «քրեական ծանր հանցանքի համար» հայտնվում է Երևանի Ուղղիչ տանը՝ իր համար մինչ այդ անծանոթ ու փակ աշխարհում: Գրական հալածանքները և պաշտելի կնոջ հեռու լինելը բացասական ազդեցություն են ունենում Չարենցի վրա: Նա, ըստ էության, ճնշվում էր ամեն կողմից, և չկար այն հերոսը՝ սիրելի կինը, որ մխիթարեր նրան, հանգստացներ խաթարված հոգեկան անդորրը: Այս ամենի հետևանքով նա ենթագիտակցաբար բռնում է ինքնաոչնչացման ուղին: 1926 թվականի դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար:  Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում Չարենցը թողել է ինչ-որ ձեռագրեր. հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ էին։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։

Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում` սրտի մոտ, դաջել է Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անվան և ազգանվան առաջին տառերը՝ «1927, հունվար, Ա. Չ.»:  Իսկ տարիներ անց երկրորդ ամուսնությունից ծնված իր առաջնեկին նա անվանել է Արփենիկ: 1930 թվականին Երևանում լույս է տեսնում Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որը բանաստեղծը նվիրել էր Արփենիկին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»։

Իմ մեծագույն սեր՝ Արփիկ…

«Ինչքան շատ անցան դեմքեր,
Բայց հոգիս թող քեզնո՜վ հարբի.
— Ախ, ինչքա՜ ն եմ սիրո ւմ ես քեզ,
Արփի՜ կ, լուսավո ր Արփի ՜կ»…


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։