Գա՛լդ բարի 2022 թվական

Գա՛լդ բարի, Նոր տարի… Արի՛ Նոր տարի, բայց այնպես արի, որ ավելանա ԲԱՐԻՆ ԱՇԽԱՐՀԻ….

Սյունիքի մարզային գրադարանի աշխատակազմը մեծագույն սիրով շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ճանապարհելով 2021թ֊ը, որը լի էր լարվածությամբ , սպասումներով, անհանգստությամբ, կարոտով, կսկիծով, հոգու թախիծով, վախով ու ցավով՝ մի փոքր յուրաքանչյուրիս յուրովի պարգևներ նվիրեց, սփոփեց, ապրեցրեց, հույսի նշույլ արձակեց, ի նշան այն բանի, որ գալիք 2022թ. ավելի բարի, խաղաղ և անփորձանք տարի կլինի։

Ցանկանում ենք, որ 2022 թ. լինի արարումի, անսպառ ջերմության, խինդ ու բերկրանքի, նորանոր մտահղացումների ու բարձունքների նվաճման տարի:
Թող այսուհետ միայն երջանիկ պահեր ապրի յուրաքանչյուր հայ, թող մեր սահմանները խաղաղ լինեն, թող մեր արշալույսները խաղաղ բացվեն, թող մեր զինվորներն Աստծո ձեռքով պաշտպանվեն, թող էլ ոչ մի մայր կարոտ չունենա, թող խանդավառությունն ու Աստծո օրհնությունը թևածեն Ձեր ընտանիքներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։