Բեսթսելլեր…Նարինե Աբգարյան «Սիմոն»

Այս գիրքն այն մասին է, որ ոչ մի հանդիպում պատահական չէ. կյանքում հայտնված ամեն մարդ սովորեցնում է քեզ ու ինքն էլ է սովորում: Գրողը Սիմոնի միջոցով ներելու ու հասկանալու մասին է գրել: Գիրքը վերնագրված է «Սիմոն», սակայն կանանց մասին է։ Շատ անձնական, հոգեբանական մեծ ճշգրտությամբ նկարագրված պատմություններով սիրավեպ է՝ կանանց հասունացման, կայացման, գայթակղությունների և փրկության մասին: Այն հումորով, հուզիչ ու կենդանի պատմություն է և միևնույն ժամանակ շատ խորիմաստ ստեղծագործություն: Վեպը հինգ կնոջ բացարձակ միայնության և այն հաղթահարելու մասին է։ Հայկական փոքրիկ քաղաքում մահանում է հին որմնադիրը, նրա դագաղի մոտ հինգ ողբացող կանայք են, ընդ որում՝ մեկը օրինական կինը՝ նրա երեխաների մայրը: Այս կանանցից յուրաքանչյուրի պատմությունը հեղինակը հավաքել ու զետեղել է «Սիմոն» վեպում: Նարինե Աբգարյանն անդրադառնում է բոլորին սփոփող ու կանանց երջանկացնող տղամարդու իր կերպարին. «Ամեն ինչ սկսվեց թաղման պատմությունից. առանձին պատմվածք էր, ու մտադրություն չունեի գիրք դարձնել: Պարզապես գլխավոր հերոսուհիներն ինձ հանգիստ չէին տալիս, և երբ մեր շրջանի նախկին դատախազը պատմեց Սիլվայի պատմությունը, եկավ գրքի գաղափարը: Մեզ մոտ մեղադրելն ավելի լավ է ստացվում, քան փորձել հասկանալ ու ներել»:

Նարինե Աբգարյանի «Սիմոն» գիրքը դարձել է տարվա բեսթսելլերներից մեկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։