Բաղիշ Հովսեփյան «Սերմնացանները չվերադարձան»

Բաղիշ Հովսեփյանի «Սերմնացանները չվերադարձան»   վեպը Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակն առաջիններից էր հայ գրականության մեջ, որ զինվոր և պատերազմ առնչության մեջ մարդուն ներկայացնում էր իր բնական, հարազատ տարերքի մեջ:

Ահեղ լռություն է ճամփաներում, Սերմնացանները չդարձան տուն: Գ. Սարյան

Մեջբերումներ գրքից

«Մերոնք գրոհեցին:

-Քանի՞ հոգի են ձերոնք:

-Վաշտ է:

-Վաշտով բան չի լինի: Պետք է բանակները գրոհեն, ամբողջ երկիրը գրոհի: Թե չէ, մեկ-երկու վաշտ ի՞նչ կարող է անել»:

«Այդ օրն էլ կգա, լսեցի՞ր, Այդ օրն էլ կգա»:

-Իհարկե, կգա: Նահանջը դեռ պարտություն չէ»:

«Դրսում խաղաղ է, և հանկարծ այդ խաղաղության մեջ որոտում է Կատյուշան ՝ ամենամեծ ագրիգատորն ու պրոպագանդիստը» :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։