Ժիլ Բորնե «Ես միշտ սիրել եմ իմ կնոջը»

Ժիլ Բորնեն ժամանակակից ֆրանսիական գրականության ինքնատիպ անհատականություններից է: Նրա առաջին իսկ «Գլազգոյի սատանան»՝ արկածային պատմական վեպը մեծ հաջողություն ունեցավ, հետագայում հեղինակը հերոսների գործողությունները ծավալեց «Սեն-Էնոշի մսագործը», «Միլոուի առեղծվածը», «Ներվուդի կարմիր գիշերները», «Գրեհեմի գանձը» գրքերում՝ ստեղծելով հինգ հատորանոց ամբողջական վիպաշար:

«Ես միշտ սիրել եմ իմ կնոջը» արձակը ընտանեկան հոգեբանական վեպ է, որի հերոսը որքան շատ հոմանուհիներ է ունենում, այնքան ավելի է սիրում ու կապվում կնոջը:

Ինձ թեթև էի զգում, ոտքերս ամուր սեղմեցի, ներբաններս զգացին հողի կակղությունը: Ճանապարհի շաղերից թրջվելով արդեն վազում էի: Քունքերիս հասնող արյան տրոփյունի միջից դեռ լսում էի՝ «Խոստանում եմ, այսուհետ միայն դեպի քեզ կսլանամ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։