21-րդ դարի քրեավեպ-Անդրե Միշո «Սահմանագոտու առեղծվածը»

Կանադայի և Միացյալ Նահանգների սահմանին գտնվող ամառանոցային վայրում անհետանում է մի դեռատի աղջիկ, որին շուտով գտնում են մեռած. նրա ոտքը բռնված է արջի ժանգոտ թակարդում: Հետաքննությունը որոշում է, որ դա դժբախտ պատահար է: Բայց երբ անհետանում է երկրորդ աղջիկը, տեսուչ Սթան Միշոն հասկանում է, որ սահմանագոտու անտառի լռակյաց խորքերը թաքցնում են այլ թակարդներ… Գուցե ինչ-որ մեկը գեղեցիկ աղջիկների ո՞րս է անում: Ո՞վ է հաջորդը:

Այս վեպն արժանացել է մի քանի մրցանակի, որոնցից ամենահեղինակավորը Կանադայի 2014թ. բարձրագույն գրական մրցանակն է: Անդրե Միշոն բազմաթիվ վեպերի հեղինակ է, որոնցից երկուսը ստացել են Կանադայի բարձրագույն գրական մրցանակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։