Նիք Վույչիչ «Կյանքն առանց սահմանների»

Նիք Վույչիչը ծնվել է առանց ոտքերի ու ձեռքերի, սակայն դա նրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով:

Նիքից, սակայն, երկար տարիներ են պահանջվել սեփական խնդիրների մեջ ոչ թե խոչընդոտ, այլ աճի հնարավորություն տեսնելու համար:

Նրա այս գիրքը ոգեշնչող և հուզական պատմություն է այն մասին, թե ինչպես է պետք հաղթահարել դժվարությունները, հուսահատությունը, հավատալ սեփական ուժերին և դառնալ իսկապես երջանիկ:

Նիքն անկեղծորեն պատմում է իր ֆիզիկական խնդիրների և ապրումների մասին, այն մասին, թե որքան դժվար էր իր համար համակերպվել իր վիճակի հետ, և անգամ այն պահերի մասին, երբ ինքը ցանկացել է վերջ տալ իր կյանքին:

Այնուամենայնիվ, Նիքը սովորել է բարձրանալ առանց ձեռքերի ու ոտքերի՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Ծնված լինելով առանց ձեռքերի և ոտքերի՝ Նիք Վույչիչը կարողացավ հաղթահարել իր հաշմանդամությունն ու ապրել լիարժեք ու անհավատալիորեն լավ կյանքով, նա հրաշալի օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր իրական երջանկությունն են փնտրում: Այժմ, լինելով միջազգային ճանաչում ունեցող մոտիվացիոն բանախոս, նա ջերմեռանդորեն իրականացնում է իր առաքելությունը: Ըստ նրա՝ ամենակարևորը կյանքի իմաստը գտնելն է և երբեք չհիասթափվելը, անկախ նրանից, թե ինչպիսի դժվարությունների ու հավանական խոչընդոտների կհանդիպեք:

Ո՞Վ Է ՆԻՔ ՎՈՒՅՉԻՉԸ:

Նիք Վույչիչը մոտիվացնող խոսնակ է, գրքերի հեղինակ, ընտանիքի անդամ և քրիստոնյա: Չնայած հանգամանքներին և դժվարություններին` Նիքն ապրում է «Կյանքն` առանց սահմանների» սկզբունքով:

Նրա կյանքն արդեն ոգեշնչել է ավելի քան 8 միլիոն մարդու աշխարհի 57 երկրներում:

«Ես մեծ ցավ ու ցնցում եմ ապրել իմ կյանքում: Պատերազմը ինձնից խլել էր ոչ միայն հոգեկան առողջությունս, այլ նաև ձեռքս ու ոտքս: Նիքի մասնակցությամբ մի հավաքույթի ներկա գտնվելուց հետո, իմ կյանքն իմաստ է ստացել և այդ օրվանից ես լիովին փոխվել եմ»:

«Նիքի օրինակի հիման վրա ես հնարավորություն տեսա` երջանիկ կյանք ունենալու, կյանք` առանց սահմանների, անգամ սահմանափակ հանգամանքներ ու մարմին ունենալու պարագայում: Ես նորովի սկսեցի իմ կյանքը: Այժմ ապրում եմ լիաթոք ու երջանիկ կյանք, ամուսնացել եմ, սկսել իմ սեփական գործը և պասում եմ առաջնեկիս ծննդյանը»:

«Դպրոցում ինձ ամեն օր ծաղրում էին իմ դասընկերները: Ես էլ չէի ցանկանում սովորել, խոսել այդ մասին, ապրել… Սակայն Նիքի մասնակցությամբ մի հավաքույթից հետո, ինձ նրա մեջ ինչ-որ բան գրավեց: Ես տեսա կրակ և կյանքի հանդեպ ծարավ նրա մեջ, ում նույնպես ծաղրել էին փորք տարիքում:

Այդ պահից ի վեր ես սկսեցի հավատալ ինքս ինձ և սկսեցի գործել: Ես իմ մի քանի ընկերների հետ հիմնեցի շարժ` ծաղրանքի, վիրավորանքների դեմ: Դարձա դասարանի ավագը և սկսեցի լավ սովորել: Ես սկսեցի ապրել: Ապրել` նպատակով և իմաստով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։