#Գրադարանը_քո_տանը #Մնա_տանը_գիրք_կարդա

Սյունիքի մարզային գրադարանի ակտիվ ընթերցող Անիտա Ստեփանյանը առցանց ներկայացրեց հարկադիր պարապուրդին ընթերցած Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսը: Նա հանգամանորեն ներկայացրեց սյուժեն. հերոսները պատիվ հասկացությունը ընկալվում են յուրովի։ Էլիզբարովի համար պատիվն իր անունն է. նա չի ուզում, որ մարդիկ իմանան  խաբեությամբ հարստություն դիզելու մասին։ Մարգարիտի համար կարևորն ազնվությունն է։ Սակայն կա մի նրբություն. երբ հայրը ոչնչացնում է փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե ով է իրական մեղավորը: Ինքնասպանությունից առաջ ցանկանալով փրկել հոր պատիվը՝ նա ստում է, թե իբր ինքն է փաստաթղթերն  այրել: Հատկանշական է, որ նույնիսկ մահվան ճանապարհին է Մարգարիտը պաշտպանում է հորը: Հասկանալի է, իհարկե, որ աղջկան ոչ ոք չի հավատում. գիտեն, որ նա նման արարքի ընդունակ չէ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով