Շարադրությունների մրցույթ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայկական գրադարանային ասոցիացիան, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, հայտարարում
են «Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ։
«Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական
հասարակության ինստիտուտը, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների
դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Նամակ-շարադրությունը պետք է արտացոլի հեղինակի վերաբերմունքը Աննը Ֆրանկի և
նրա պատմության նկատմամբ։

Մրցույթի պայմանները

✅Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները:
✅Շարադրությունը պետք է գրված լինի հայերեն։
✅Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 800 բառը:
✅Շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 30-ը (ներառյալ):
✅Շարադրությունները պետք է ուղարկել annefrank@csi.am հասցեին` թեմա (subject)
բաժնում նշելով «Նամակ Աննը Ֆրանկին»։
✅Մասնակիցները շարադրությանը կից նամակում պետք է նշեն անունը, ազգանունը,տարիքը, բնակության վայրը (քաղաք/համայնք) և հեռախոսահամարը:
✅Մրցույթը հաղթահարած 12 լավագույն աշխատանքների հեղինակները Երևանում կմասնակցեն Աննը Ֆրանկին նվիրված միջոցառումներին (ապրիլի 16-17)։
✅Ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայանալիք ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում լավագույն աշխատանքների հեղինակները
կպարգևատրվեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով