«Փոթերյան գիշեր 2020»

Յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 6–ին, Հարրի Փոթերի երկրպագուներն ամբողջ աշխարհում նշում են #Փոթերյան_գիշերը (Harry Potter Book Night), և այս տարին բացառություն չէ, ինչը նախաձեռնել էր #Զանգակ_հրատարակչությունը։
Փետրվարի 6-ին ՍՄԳ-ի մանկական բաժնում տեղի ունեցավ «Կրակի գավաթի միջազգային մրցաշարը»: Մրցաշարին մասնակցում էին Կապանի թիվ 3 միջն. դպրոցը «Հաֆլփաֆ» անվան ներքո, թիվ 7 հիմն. դպրոցը «Գրիֆինդոր» անվան ներքո և թիվ 13 հիմն. դպրոցը «Սլիդերին» անվան ներքո: Մրցույթն անցավ չափազանց բուռն ու ակտիվ մթնոլորտում, կրակոտ ու կայտառ երեխաների մասնակցությամբ: Երեխաներն իրենց ակտիվությամբ, հարցերից դուրս հավելյալ տեղեկությամբ ու բանիմացությամբ հիացրին ու զարմացրին հանդիսատեսին: Մեզ մոտ պարտվողներ չկային, բոլոր թիմերն էլ մաքուր հայերենով տալիս էին հստակ ու ճշգրիտ պատասխաններ, սակայն փոքր-ինչ առանձնացնենք «Հաֆլփաֆ» թիմին, քանի որ նրանք չափազանց ակտիվ էին ու քաջատեղյակ: Աշակերտների իմացությունն ու հետաքրքրվածությունը փոթերյան գրքերի ու ֆիլմի մասին բառերով ի զորու չենք նկարագրել: Միայն կարելի է ավելացնել Հարրի Փոթերի ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ:
Վերջում բոլոր մասնակիցները ճաշակեցին Հ. Փոթերի տորթից, իսկ այն հանդիսատեսը, ով չէր կարդացել Հ. Փոթերի գրքերից՝ ցանկություն հայտնեց կարդալ գիրքը: Շնորհակալություն բոլորին մասնակցության և ակտիվության համար:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ մանկական բաժնին անհրաժեշտ պարագաներով ապահովեց Կապանի ամերիկյան անկյունը: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով