HarryPotterBookNight #Փոթերյան_գիշեր_2020

Յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 6–ին, Հարրի Փոթերի երկրպագուներն ամբողջ աշխարհում նշում են Փոթերյան գիշերը (Harry Potter Book Night), և այս տարին բացառություն չէ: Ավելին, այս տարի Հայաստանը, ի դեմս «Զանգակ» հրատարակչության, «Զանգակ» գրատների ցանցի, Հայաստանի մի շարք մարզային գրադարանների և Շուշիի «Հեքիաթների տան», միանում է փոթերյան խրախճանքին՝ միջոցառումների միջազգային քարտեզում:

Փոթերյան գիշեր 2020–ի համար ընտրվել է «Եռյակի մրցամարտ» խաղաշարը, որին հրավիրված են մասնակցելու 6–ից 14 տարեկան երեխաները:

«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» հատորյակում Հարրին և երեք այլ չեմպիոններ պետք է անցնեն դժվարին փորձություններով, որը ստուգում է նրանց կախարդության շնորհը, խիզախությունն ու վերլուծական կարողությունները: Ո՞վ է ավելի խիզախ. ո՞ւմ է հաջողվելու իր անունը դնել Կրակի գավաթում:

Տեղի կախարդ հանրությունը հրավիրում է քաջ մագլներին՝ մասնակցելու այս մրցաշարին և պարզելու Հարրի Փոթերի լավագույն երկրպագուներին: Միջոցառումները միաժամանակ տեղի կունենան Հայաստանի մարզային գրադարաններում և Շուշիի Նարեկացի արվեստի միության «Հեքիաթների տանը»:

Փոթերի երկրպագուներին սպասում է հրաշալի օր՝ տարբեր խաղերով, կախարդություններով և հյուրասիրությամբ:

#HarryPotterBookNight
#Փոթերյան_գիշեր_2020
#Հարրի_Փոթեր

Հայաստանում միջոցառման նախաձեռնությունը «Զանգակ» հրատարակչությանն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով