Հայոց բանակ-28

Հունվարի 30-ին  ՍՄԳ-ի արվեստի բաժնում «Քե՛զ, ի՛մ հայրենիք» խորագրով տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին: Միջոցառման հյուրերն էին Կապանի N զորամասի զինվորներ՝ փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանի գլխավորությամբ, լրագրողներ, ընթերցողներ և գրողներ: Բանակի ստեղծման պատմությունը համառոտ ներկայացրեց բաժնի վարիչ Ե. Լալազարյանը,ելույթ ունեցավ  N զորամասի փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանը, ով ներկայացրեց այսօրվա զինվորի պատասխանատվության մեծ  զգացումը հայրենիքի հանդեպ: Ողջույնի խոսքով հանդես եկան թիվ 3 հիմն. դպրոցի սաները, ովքեր  իրենց ելույթներում կարևորում և արժևորում էին հայ զինվորին, հայրենիքն ու հայ ժողովրդին: Նրանք   իրենց երգ ու պարով և ասմունքով հավաստիացրին, որ հայի ոգին անկոտրում է ու անդրդվելի:Երեխաներն առիթը բաց չթողնելով իրենց բարեմաղթանքի խոսքը հղեցին զինծառայող ավագ եղբայրներին, իրենց հայրերին ու պապերին, ովքեր մասնակցել էին Արցախյան գոյամարտին և փառքով տուն վերադարձել: Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Ա. Դադայանը, Ն. Հակոբյանը և բանահավաք Ն. Դանիելյանը: Ներկաները առավել հուզմունքով և հաճույքով ունկնդրեցին տաղանդաշատ զինվորների երաժշտական կատարումները: Միջոցառումն անցավ ջերմ և հուզումնալից մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով