«Alexa» խելացի սարք

«Նորարար գրադարաններ» 2019 աշխատաժողովին ԱՄՆ դեսպանատան ծրագրային մասնագետ Ավետիկ Պետրոսյանը խոսեց և ներկայացրեց, թե ինչպես ձևավորել խելացի գրադարան Ամազոնի տեխնոլոգիական լուծումներով:
Եվ ահա երկար սպասված «Alexa»-ն Կապանում է: «Alexa»-ն կարող է իր մեծ ներդրումն ունենալ նոր՝ սմարթ գրադարանի ստեղծման գործում` այն ներբեռնելով էլեկտրոնային գրքերով, աուդիոգրքերով: Սարքը հնարավորություն է ստեղծում նաև ունկնդրելու օրվա թարմ լուրերը օտարալեզու մամուլից, կատարելու թարգմանություններ մի շարք լեզուներից:
ՍՄԳ-ի Ամերիկյան անկյունն այժմ #smart_corner-է, որը վերահսկվում է #Amazonalexa-ի կողմից:
Շնորհակալություն ԱՄՆ դեսպանատանը՝ ԿԱԱ-ը նման խելացի սարք նվիրելու (տեղադրելու) առթիվ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով