Սիլվա Կապուտիկյան-101

Հունվարի 20-ին ՍՄԳ-ի մանկական բաժնի աշխատակիցներն այցելեցին թիվ 9 ՆՈՒՀ և այնտեղ ստեղծեցին կապուտիկյանական մթնոլորտ: Նրանք ավագ խմբի սաների հետ հիշեցին Ամենայն հայոց բանաստեղծուհուն և բարձրաձայն ընթերցեցին գրողի բանաստեղծություններից, որոնց փոքրիկ հերոսի կերպարը զվարթ է, խելացի, սրամիտ, ճշմարիտ…
«Սիրելի մանկագիրը» խորագրի ներքո պատրաստված գրքային ցուցահանդեսը շատ գերեց փոքրիկներին, ովքեր ամենայն հետաքրքրությամբ ուսումնասիրեցին գրքերը:
Իսկ վերջում Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը՝ որպես աղոթք, հնչեց երեխաների շուրթերից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով