Ջեք Լոնդոն «Սպիտակ Ժանիք»

«Սպիտակ Ժանիք» վիպակը առաջին անգամ տպագրվել է «Աութինգ մեգեզին» հանդեսում 1904 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին և նույն տարի էլ լույս է տեսել առանձին հրատարակությամբ Նյու-Յորքում։
Իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկայում, ոսկու տենդի ժամանակներում: Վիպակի հերոսը ընտելացված գայլն է, որին անվանում են Սպիտակ Ժանիք՝ սպիտակափայլ ժանիքներ ունենալու համար: Պատմության հիմնական մասը կազմված է գայլի խոհերի, պատկերացումների և ընկալումների տեսանկյունով: Մյուս կողմից՝ ներկայացվում են հեռավոր հյուսիսում բնակվող դաժանացած մարդու վերաբերմունքն ու հարաբերությունները աշխարհը հասկանալ ցանկացող կենդանու հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով