Գրադարանավարի օր-2019. «Հայոց փարոս… Հայ գրչի ռահվիրա…»Հովհ. Թումանյան և Կոմիտաս-150

 Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՍՄԳ-ում «Հայոց փարոս…Հայ գրչի ռահվիրա…» խորագրի ներքո տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրած Հովհ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:
Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին գրադարանի պատանի ընթերցողներ՝ Նարեկ Կոստանդյանը(Թումանյան), Արեգ Ավագյանը (Կոմիտաս),Անիտա Ստեփանյանը (հաղորդավար),ովքեր ներկայացրին «Հարցազրույց Թումանյանի և Կոմիտասի հետ» բեմականացումը: Կոմիտասի նվագի ելևէջների ներքո, իր նազանի կատարմամբ, ելույթ ունեցավ «Սիլուետ» պարային համույթի սան Մարիամ Թևանյանը, որից հետո Կոմիտասի «Հոյ Նազան» երգով հանդես եկավ Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի սան, փոքրիկ շվիահար Սամվել Օհանջանյանը:
Միջոցառման ավարտին ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով