Հանդիպում գրող, հրապարակախոս, ազգագրագետ, Հայաստանի և Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ Արծրուն Ալեքսանյանի հետ:

2019թ. հունիսի 28-ին սպասարկման բաժնում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս, ազգագրագետ, Հայաստանի և Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ Արծրուն Ալեքսանյանի հետ: Գրադարանավարներ Քրիստինեն և Արփինեն հանգամանորեն ներկայացրին գրողի կենսագրությունն ու ստեղծագործական գործունեության ուղին: Անդրադարձ եղավ նրա «Լեռնաձոր» և «Սրտիս ճամփան» գրքերին: Հեղինակը՝ Արծրուն Ալեքսանյանը, ուշագրավ տեղեկություններ հաղորդեց «Կալիֆորնիայի հայերը երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմներում» գրքից, ինչն էլ մեծ հետաքրքրություն առաջացրեց հյուրերի շրջանակում:
Միջոցառմանը ներկա էին ՀԳՄ միջազգային կապերի պատասխանատու, բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը, ով գրել է «Լեռնաձոր» գրքի առաջաբանը, Աշոտ Հակոբյանը, Աշոտ Հայրումյանը, Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գևորգյանը, մշակույթի, հասարակական գործիչ Սուսաննա Մարտիրոսյանը, վաստակաշատ մանկավարժ տիկին Հասմիկ Համբարձումյանը, Քաջարանի քաղաքային գրադարանի տնօրեն Գոհար Պետրոսյանը, ուսուցիչներ, լրագրողներ, գրադարանավարներ և այլք:
Միջոցառումն անցավ շատ ջերմ և մտերմիկ մթնոլորտում:

Արծրուն Ալեքսանյանն ու ՀԳՄ միջազգային կապերի պատասխանատու, բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը ձեռնունայն չէին եկել Սյունիքի մարզային գրադարան և միջոցառումից հետո գրադարանին գրքեր նվիրեցին: Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր մեծարգո հյուրերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով