Հունիսի 1-ը մանկական գրադարանում

#Այսօր մանկական գրադարանում «Մանկությունս գունեղ երազների մեջ» խորագրի ներքո տեղի ունցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Մանկական գրադարանն իր հյուընկալ դռներն էր բացել ընթերցողների առջև, որտեղ հավաքվել էին ակտիվ և շնորհալի երեխաները և իրենց ելույթներով շնորհավորել թիվ 9 ՆՈՒՀ-ի ավարտական խմբի սաներին: Փոքրերն անմասն չմնացին և խանդավառվելով մեծերի երգ ու պարից, դուրս գալով հանդիսատեսի կարգավիճակից, փոխադարձ շնորհավորանք հղեցին ավագ ընկերներին: Գրադարանում տիրող տոնական բարձր տրամադրությունը համակել էր բոլորին՝ թե՛ մեծերին, թե՛ փոքրերին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով