Մայիսի 28-ը` պետականության վերականգնման տոն

Մայիսի 27-ին սպասարկման բաժնում տեղի ունեցավ «Հույսը, հավատն ու հայրենասիրությունը հային տվեցին ազատ ապրելու իրավունք» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը:
1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Տոն, որն առանձնահատուկ է հայ ժողովրդի համար, որն անցնելով դարավոր զրկանքների ու ցավերի միջով՝ հաղթական հերոսամարտերի շնորհիվ կարողացավ փրկել ու պաշտպանել իր ինքնությունը:
Պարային ելույթներով հանդես եկան «Սիլուետ» պարային համույթի սաները (ղեկավար՝ Գ. Վարդիկյան) և թիվ 6 հիմն. դպրոցի աշակերտները, ասմունքեցին Ալ. Շիրվանզադեի անվան պետ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանն ու դերասաններ: Միջոցառմանը հյուրընկալվել էին Քաջարանի քաղաքային գրադարանի տնօրենն ու աշխատակիցներ, Կապանի տարածաշրջանի Եվրոպական քոլեջի տնօրենն ու դասախոսներ, ունեինք հյուրեր Մեղիից ու Ագարակից, ինչպես նաև աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով