Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»

«Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» ամերիկացի գրող Ռիչարդ Բախի չորրորդ գիրքն էր, որին հաջորդեցին շուրջ մեկուկես տասնյակ գործեր: Ստեղծագործությունների այդ մեծ ցանկում, սակայն, այս փոքրածավալ վիպակը պահպանեց իր մոգական եզակիությունը թե՛ հեղինակի, թե՛ ընթերցողի համար:
Իր հզոր ուղերձով այն այսօր էլ դիմում է թե՛ ինքն իրեն որոնող պատանուն, թե՛ առօրյա հոգսի ու երազանքի միջև ընտրություն կատարող մարդուն, թե՛ իր ինքնությունը օրեցօր զիջելու համար արդարացումներ որոնողին:
Սա գրքի ամբողջական հրատարակությունն է, որում հայերենով առաջին անգամ լույս է տեսնում վիպակի՝ 2014թ. հրատարակված չորրորդ մասը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով