Մանուկյան Հրաչյա «Կամքի ուժ»

Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Դուք կբացահայտեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը՝ նույնիսկ առանց գիտակցելու: Սովորությունները այնքան տարածված են հասարակության մեջ և այնքան խորն են մտած յուրաքանչյուրիս առօրյա, որ դրանց հաղթահարման համար գիտակցության որոշակի վիճակ և կամքի ուժ է հարկավոր, ինչը հաճախ մեզ մոտ բացակայում է: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում կառնչվեք ամենատարածված սովորությունների հետ՝ ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը՝ ինչպես պետք է դրանք ղեկավարել:
Գրքում ներկայացված են հոյակապ օրինակներ ու խորհուրդներ՝ ճիշտ ապրելու, առողջությունը գնահատելու, է՛լ ավելի լավը լինելու համար:«Կամքի ուժ» գիրքը լույս է մութ տարածության մեջ: Սա մի գիրք է, որը սովորեցնում է բազմակետի փոխարեն վերջակետ դնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով