Կիրակոսյան Հայկ «Սասնա ծռերի դաստիարակության գիրքը»

Առաջին անգամ հայոց «Սասնա ծռեր» էպոսը ներկայացվում է, որպես
երեխայի դաստիարակության ձեռնարկ հայ ծնողի համար: Գրքում ներկայացվում են հայոց «Սասնա Ծռեր» էպոսում առկա դաստիարակության գործնական եղանակները: Այն հավակնում է դառնալ հոգատար հայ մայրերի և հայրերի ուղեցույց-ձեռնարկ երեխաներին արդյունավետ դաստիարակելու կարևոր ու հետաքրքիր ճանապարհին: Գրքում Դուք կգտնեք բազմաթիվ կարևոր հարցերի պատասխաններ. Ինչպե՞ս զարգացնել երեխայի համբերատարությունը. Ինչպե՞ս և ե՞րբ զրուցել երեխայի հետ. Որո՞նք են ծնողի ազդեցության կարևորագույն միջոցները. Ինչպե՞ս և ինչու՞ պատմել երեխային իր ծագման և նախնիների
մասին. Ինչպե՞ս անել, որ երեխան լսի և արժևորի ծնողի խոսքը. Ինչպե՞ս երեխային պաշտպանել վախերից. Ինչպե՞ս դաստիարակել երեխային բնության օրինակով. Երեխայի կամքը. ինչպե՞ս և ինչու՞ այն պահել աչքի լույսի պես. Ի՞նչ կարևորություն ունեն հեքիաթները երեխայի կյանքում: Այս և բազում այլ հարցերի պատասխաններ սպասում են Ձեզ այս ձեռնարկում: Մաղթում ենք գրավիչ և օգտակար ընթերցանություն: Գրքում էպոսից մեջբերվող հատվածները «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք տարբերակից են (ճյուղերը հյուսված են Մանուկ Աբեղյանի, Գևորգ Աբովի և Արամ Ղանալանյանի կողմից):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով