Սպենսեր Ջոնսոն «Լաբիրինթոսից դուրս»

«Ու՞ր է իմ պանիրը» գրքի շարունակությունը…Հիանալի միջոց տեղում չդոփելու համար…Եվս մեկ անգամ Սպենսեր Ջոնսոնը իր պարզ պատմությամբ ներկայացնում է խորքային ճշմարտություններ, որոնք ուղենիշ կհանդիսանան՝ առավել հաջողակ ու լիարժեք լինելու կյանքում և աշխատանքում:«Ու՞ր է իմ պանիրը» պատմության մեջ երկու Փոքրիկ մարդիկ՝ Հըմն ու Գըմը, բախվում են անսպասելի փոփոխության հետ, երբ իրենց սիրելի Պանիրը հանկարծ անհետանում է: Գըմը կողմնորոշվում է և գնում Նոր Պանիր որոնելու, իսկ Հըմը դոփում է նույն տեղում:«Լաբիրինթոսից դուրս»-ը պատմում է Հըմի հետագա ճակատագրի մասին: Հուսով ենք, որ նրա բացահայտումները կօգնեն ձեզ գտնել ձեր կյանքում ծառացած լաբիրինթոսների հանելուկի պատասխանը:Հետևեք Հըմի և իր նոր ընկերոջ՝ Հույսի ճանապարհորդությանը, ու կբացահայտեք, թե ինչպես ավելին ստանալ կյանքից՝ մտածելով «արկղից դուրս», կամ այս դեպքում՝ Լաբիրինթոսից դուրս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով