Հայկ Համբարձումյան «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի»

Գրադարանը համալրվել է նոր գրականությամբ .

Հայկ Համբարձումյան «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի»

«Զանգակ» հրատարակչությունը Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանի առթիվ ներկայացնում է «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը:
Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատգամը ընթերցողին.
«Եթե գրականությունը կյանքի հայելին է ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտն է: Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով: Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից: Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած: Որովհետև արևն է ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից: Արևի նման նայեցեք աշխարհքին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով