Ազգային գրադարանային շաբաթի ամփոփումը Սյունիքի մարզային գրադարանում


Սյունիքի մարզային գրադարանում ամփոփվեց Ազգային գրադարանային շաբաթը: Ամենամյա դարձած ԱԳՇ-ն անցկացվեց ապրիլի 15-22-ը, որը նվիրված էր Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին, ինչպես նաև այլ գրողների հոբելյանական տարելիցներին: Բաժիններում տեղադրված էր ցուցահանդեսներ.
•Ամենահայկական,ամենաազգային գրողը /Հովհաննես Թումանյան/
•Ձայն ամենայն Հայոց /Կոմիտաս/
•Հայ երաժշտության հիմնաքարը /Կոմիտաս/
•Շիրազն անզուգական մայրերգակ-
•Թումանյանի հեքիաթների ծառը-
Տեղի ունեցան տարբեր միջոցառումներ՝ գրական-երաժշտական ցերեկույթներ, բեմականացում, տիկնիկային ներկայացում, երաժշտական ունկնդրում, բարձրաձայն ընթերցանություն, թումանյանական ընթերցումներ՝ նվիրված հանճարեղ բանաստեղծ Հովհ. Թումանյանին և մեծ երգահան Կոմիտասին, անդրադարձ եղավ նաև անզուգական մայրերգակ Հովհ. Շիրազին՝ նվիրված ծննդյան 105-ամյակին:
Այսպիսի ուսուցողական, գիտելիքահեն միջոցառումները հարստացնում են դեռահասների, մանուկների ներաշխարհը՝ նոր թռիչք հաղորդելով նրանց մտքին, հորդորում վերարժևորել եղած գրական գանձերը և պահպանել իրական հարստությունը:Շուրջ մեկ շաբաթ է ՍՄԳ-ում տիրում է կոմիտասյան և թումանյանական մթնոլորտ, որն էլ ընթերցողներին ակամայից տրամադրում է արտասանել մեկ քառյակ մեծ լոռեցու ստեղծագործություններից:
Կոմիտասյան, թումանյանոտ և շիրզոտ էր Ազգային գրադարանային շաբաթը ՍՄԳ-ում և նրանց ստեղծագործությունների համ ու հոտով էր համեմված շաբաթվա յուրաքանչյուր օրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով