Ազգային գրադարանային շաբաթ-2019

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ- 150
ԿՈՄԻՏԱՍ -150

Այս տարի Ազգային գրադարանային շաբաթն (ԱԳՇ) անց է կացվելու
ապրիլի 15-22-ը: Այն նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 և Կոմիտասի ծննդյան 150 ամյա հոբելյաններին, ինչպես նաև այլ գրողների հոբելյանական տարելիցներին։
Ավանդական դարձած /ԱԳՇ/ կազմակերպվում և անց է կացվում Հայկական գրադարանային ասոցիացիայի /ՀԳԱ/ կողմից` սկսած 2002թ.-ից: Շաբաթի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը` հասարակության զարգացման գործում: Այն միևնույն ժամանակ պետության ուշադրությունը հրավիրում է գրադարանային արդի խնդիրների լուծման և կարգավորման հարցին:
Շաբաթի աշխատանքներին մասնակցում են Հանրապետության բոլոր գրադարանները, որոնց նախապես տեղեկացվում է անցկացման ժամկետի, կարգախոսի, հատուկ անվանական օրերի մասին: Ձևավորվում են պլակատներ, հրավիրատոմսեր` գրադարանների և մշակութային տարբեր կազմակերպությունների համար:Գրադարանները հատուկ մշակված ծրագրով անց են կացնում տարբեր միջոցառումներ իրենց գրադարաններում, ինչպես նաև մասնակցում այլ գրադարանների միջոցառումներին` ՀՀ մարզերում և Երևանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով