« Առցանց անգլերենի ուսուցում»

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ հրավիրում են մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդների մասնակցելու անգլերենի առցանց ուսուցման անվճար ծրագրի: Դասընթացին մասնակցությունն անվճար է՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այնուամենայնիվ, մասնակիցները պիտի ունենան անհրաժեշտ տեխնիկա և ինտերնետ կապ, ինչպես նաև պարտավորվում են մասնակցել դեմ առ դեմ լսարանային դասերին, որոնք տեղի կունենան իրենց բնակության վայրից ոչ հեռու (վայրը կհստակեցվի կազմակերպիչների կողմից)։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ: Հետաքրքրված մասնակիցները կարող են լրացնել առցանց հայտը հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/forms/8HnRoUpu0zqqDVB32

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով