Հովհաննես Թումանյան-150

Հովհաննես Թումանյան-150
Թումանյանական օրերի ամփոփում…
1869թ.-ին հայոց այգիներն առատ բերք տվին, Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն, Լոռվա Դսեղում ծնվեց մի մանուկ, ապա դարձավ մի այր իմաստուն, իսկ տարիներ հետո՝ մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Թումանյանը յուրաքանչյուր հայի ուղեկիցն է, օրորոցից մինչև խոր ծերություն: Հայ փոքրիկը պիտի դաստիարակվի Թումանյանի հեքիաթներով, սիրահարված պատանին պիտի կարդա նրա քնարական գործերը, պոեմներն ու լեգենդները:
Եվ այսպես օրեր շարունակ Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցան բազում միջոցառումներ՝ հետևյալ խորագրերով.
« Հանճարեղ լոռեցին», «Թումանյանը մանուկներին», «Թումանյանը խաղերի մեջ»,«Թումանյանը հեքիաթներում»,«Թումանյանը երգերում»գրական-երաժշտական ցերեկույթ, Թումանյանի հեքիաթների դիտում — քննարկում և այլն:Տարբեր ՆՈՒՀ-երի տարբեր խմբերի սաներն իրենց մանկական շուրթերից Թումանյան էին հնչեցնում, տարբեր դպրոցների, տարբեր դասարանների աշակերտներ յուրովի էին ներկայացնում հանճարեղ լոռեցուն, Ամենայն հայոց բանաստեղծին: Նրանք իրենց իմացությամբ, ասմունքով, կատարումներով՝ հեքիաթների բեմադրությամբ և տիկնիկային ներկայացումով հիացրին բոլոր ներկաներին:
Թումանյանը տիեզերք է տիեզերքի մեջ՝ անսպառ, ժամանակից ու տարածությունից դուրս:
Թումանայնական օրերի վերհուշն հագեցած էր ու կայացած:




Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով