Հաղթանակած Հայոց բանակ-27

 

 

 

 

 

 

 

Հունվարի 25-ին Կապանի թիվ 6 հիմն. դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ «Քաջերի սերունդները քաջեր են» խորագրով՝ նվիրված Հայոց բանակի 27-րդ տարեդարձին:Միջոցառումն առիթ էր մեկ անգամ ևս խոնարհվելու և երախտիքի խոսքեր հղելու հայ զինվորին:
«Քոչարի» պարով մեկնարկվեց միջոցառումը, հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Դահլիճում թևածում էր հայրենիքի և հայոց բանակի անառիկ ոգին կերտող տրամադրությունը: Ազգային երգն ու պարը հայրենասիրական խրոխտ ոգով էին համակել ներկաներից յուրաքանչյուրին:Ակնածանքով հնչեցին բոլոր այն հերոսների անունները,ովքեր նահատակվեցին հանուն մեր հաղթանակի, հանուն մեր ինքնության…
Միջոցառմանը ներկա էին Հայոց բանակի զինվորներ, ծնողներ, ուսուցիչներ և գրադարանավարներ:Միջոցառումը կազմակերպել էին սպասարկման բաժինը և թիվ 6 հիմն. դպրոցի փոխտնօրեն Ժաննա Հարությունյանը:Վերջում արտահայտվեցին դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, և իրենց շնորհավորանքի խոսքն ասացին.
-Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ: Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին և հայ ժողովրդին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով