Սյունիքի մարզպետ Հ. Պողոսյանի այցը ՍՄԳ և գրքի նվիրատվություն

Նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելեց ՍՄԳ և գրադարանին նվիրեց «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակ գիրք (25 միավոր)՝ 3 հատորով և յուրաքանչյուր հատոր առաջին և երկրորդ գրքով:
Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, քաղաքագետներին, միջազգայնագետներին, ինչպես նաև Հայոց պատմությամբ հետաքրքրվող լայն հասարակայնությանը:
Մարզպետն այցելեց բոլոր բաժինները, զրուցեց աշխատակիցների հետ և ծանոթացավ կատարված աշխատանքներին: Մարզպետ Հունան Պողոսյանին ուղեկցում էին մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգոր Թադևոսյանն ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը:

«Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երկրորդ հատորի երկրորդ գիրքն ընդգրկում է միջնադարի՝ 9-րդ դարի կեսից մինչև 17-րդ դարի կեսն ընկած շրջափուլը:

«Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորի առաջին գիրքն ընդգրկում է նոր պատմության՝ 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի վերջն ընկած շրջափուլը:

«Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորի երկրորդ գիրքն ընդգրկում է Հայոց նոր պատմության վերջին փուլը՝ 1901-1918թթ. բարդ ու փոթորկալից իրադարձությունների ժամանակաշրջանը:

«Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի չորրորդ հատորի առաջին գիրքն ընդգրկում է 1918-1945թթ.: Այն շարադրված է արխիվային նորահայտ նյութերի, հրատարակված փաստաթղթերի ժողովածուների և առկա գիտական  գրականության համակողմանի օգտագործմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով