Գրադարանները՝ մշակութային հանրային միջավայր դառնալու ճանապարհին

 

 

 

 

 

 

 

 

Մշակույթի նախարարի տեղակալ ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆԻ հետ գլխավորապես զրուցել ենք միջազգային չափանիշներին համապատասխան գրադարաններ ունենալու, գրահրատարակչական ոլորտում առկա ու ակնկալվող փոփոխությունների մասին: Նշենք, որ զրույցի առաջին մասում անդրադարձել էինք համայնքային փակվող գրադարանների խնդրին, ինչպես նաև մարդու՝ մշակութային կյանքով ապրելու, գրքային հավաքածուներից օգտվելու իրավունքի, գրադարանների համալրման և ոլորտի կարգավորմանն ուղղված քայլերին:

-Տպագիր գիրքն անփոխարինելի է ու երբեք չի զիջում իր դիրքերը, այնուամենայնիվ, քիչ չեն թվային կրիչներով ընթերցել նախընտրողները: Ի՞նչ քայլեր են արվում էլեկտրոնային գրադարաններ ունենալու առումով՝ հաշվի առնելով պահանջարկն ու անհրաժեշտությունը:
-Նախ պետք է փորձենք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունենք էլեկտրոնային գրադարան ասելով: Ազգային գրադարանը տարիներ շարունակ իրականացնում է թվայնացման խոշոր ծրագրեր, և դրանց շրջանակում մինչև 1960 թվականը հրատարակված ողջ գրականությունը ամբողջությամբ հասանելի կլինի թվային տարբերակով:
Սա հարցի մի կողմն է, վերաբերում է գրքային ժառանգությանը, սակայն երբ խոսում ենք էլեկտրոնային գրադարանների մասին, պետք է մտածենք նաև նոր գրականության մասին: 1960-ից հետո տպագրված գրքերի թվայնացումն ու հանրայնացումը «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերություն է: Կան գրքեր, որ հրատարակվում են միայն էլեկտրոնային տարբերակով: Պետությունը նույնպես անելիք ունի այստեղ: Օրինակ, առաջարկ ենք ստացել գրքերի գնման պետական ծրագրի շրջանակում որպես առանձին ուղղություն ներառել նաև էլեկտրոնային գրականությունը։ Ասեմ նաև, որ մեր ստեղծագործական-հետազոտական դրամաշնորհի արդյունքում աջակցություն ստացած գործերը ևս էլեկտրոնային գրքեր են դառնում։

Շարունակությունը` սկզբնաղբյուր  http://www.irates.am/hy/1541718160?fbclid=IwAR0r57QUq7rgU9r4JAT-3l7oaN2x8H0Hy1_Ts2LCh1QUxbZd3jQPgvmR8zc

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով