Մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Վահե Բուդումյանի այցը Սյունիքի մարզային գրադարան

Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզային գրադարանում էին Մշակույթի փոխնախարարի  պաշտոնակատար Վահե Բուդումյանն ու The LOFT ընկերության ստեղծագործական տնօրեն Ալեքս Միրզոյանը: Շրջայցի ընթացքում փոխնախարարի պաշտոնակատարն այցելեց բոլոր բաժինները, տեղում ծանոթացավ խնդիրներին, իսկ մանկական բաժնում հանդիպեց գրադարանի մասին Էսսեների մրցույթի երիտասարդ մասնակիցների հետ: Ջերմ և մտերմիկ մթնոլորտում մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, հայտնեցին իրենց կարծիքները գրքի և գրադարանի մասին, իսկ Վահե Բուդումյանը մշակույթի նախարարութան կողմից որպես խրախուսական նվեր մասնակիցներին գրքեր նվիրեց:Փոխնախարարի պաշտոնակատար Վահե Բուդումյանը Սյունիքի մարզից և Սյունիքի մարզային գրադարանից հեռացավ մեծ տպավորություններով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով